2015-ից 2018 թվականին օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ԱԱԾ-ում հարուցված, հետագայում ՀԿԳ-ում քննված քրեական գործով 11 մեղադրյալի գործը դատարանում է։

Մեղադրյալի կարգավիճակում են Անուշ Գարսանցյանը, Անի Մխիթարյանը, Ալբերտ Վիրաբյանը, Լիանա Կարապետյանը, Իդա Խաչատրյանը, Ռազմիկ Աբրահամյանը, Արշակ Ջերջերյանը, Արամ Շահբազը, Քրիստինե Նարինյանը, Լենա Հայրապետյանը, Անուշ Բադալյանը։

Քրեական գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին եւ միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, «Երեւանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին եւ բժշկին եւ թարգմանչին՝ ՀՀ ՔՕ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

669