2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ միաժամանակ նպաստի նշանակման դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով՝ e-social.am հարթակի միջոցով․ բացառություն կկազմեն օրենքով նախատեսված որոշ դեպքերը։
Գերատեսչությունից ավելացնում են, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։
13 Օգոստոս, 2026 12:47
190
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին
10 Օգոստոս, 2026 17:44
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի մայիսի վճարումը
10 Հունիս, 2026 16:32
Մեկնարկել է բարձրացված չափերով ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը
01 Ապրիլ, 2026 12:15