«Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգը շատ ճշգրիտ է, այն «ամենահայտնի համակարգն է, որը կարող է արձակել ռուսական բալիստիկ հրթիռներ»: Այս մասին գրում է ամերիկյան ռազմական 19FortyFive կայքը՝ հավելելով, որ այն երկար տարիներ քննարկվում էր արևմտյան ռազմական մամուլի շրջանակներում։ Հոդվածագիրը նշում է, որ նյութում փորձել է պատասխանել հարցին, թե որքանով է մահացու այս հրթիռը:

«Իսկանդերը» նախատեսված է հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի և թշնամու կարևոր թիրախների ոչնչացման համար։ Համալիրի զարգացումը սկսվել է 1988 թվականին, առաջին փորձնական արձակումը տեղի է ունեցել 1996 թվականին։ 9M723 քվազիբալիստիկ հրթիռի թիրախային հարվածի հեռահարությունը 500 կմ է։ Հրթիռը կարող է կրել մինչև 700 կգ քաշով մարտագլխիկ։

Նշվում է, որ «Իսկանդերը» շարունակում է մնալ ռուսական ամենաժամանակակից հարթակը բալիստիկ և թեւավոր հրթիռների արձակման համար։ 9P78 արձակման կայանը երեք հոգանոց անձնակազմով կարող է կրել երկու հրթիռ։

Հոդվածում ասվում է, որ «Իսկանդերը» համալրված է ունիվերսալ բալիստիկ հրթիռով, որն ամենաժամանակակիցն է Ռուսաստանում։ Սա խոսում է այն մասին, որ «Իսկանդերը» մնալու է Ռուսաստանի ցամաքային զորքերի զինանոցի կարևոր տարրը:

Հեղինակը շեշտում է նաև, որ առաջինը 2016 թվականին Հայաստանն է ստացել բալիստիկ հրթիռային համակարգի՝ «Իսկանդեր-Է»-ի արտահանման հնարավորությունը։

1246