Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի պատվիրակության հանդիպումը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որին կմիանան նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, մեկնարկել է Աբու Դաբիում՝ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով եռակողմ բանակցություններից առաջ։
Այս մասին հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը՝ Telegram-ի իր ալիքում։
«Աշխատանքն սկսել ենք ԱՄԷ-ում։ Առաջին հանդիպումը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ է, որոնց կմիանան նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Կհամադրենք մեր դիրքորոշումները և կհամակարգենք գործողությունները բանակցությունների հաջորդ փուլից առաջ։ Այնուհետև կանցկացվի եռակողմ հանդիպում՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ»,- գրել է նա։