23-ամյա երիտասարդը Ցեղասպանության թանգարանի բարձրությունից ցած է նետվել
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի մոտակայքում դի կա:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հայկ Մ-ն է, որը նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել՝ նետվելով ցած:
Ըստ սկզբնաղբյուրի՝ առավոտյան տղայի մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել, ապա՝ ավտոմեքենայով եկել նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո՝ իրեն ցած նետել բարձրությունից:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
26 Հունիս, 2022 17:59
10063
Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը
22 Սեպտեմբեր, 2026 00:10
«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներ
19 Օգոստոս, 2026 21:18
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
06 Հուլիս, 2026 23:27