Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին մեկ տարվա ընթացքում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման և անվտանգության բարձրացման մի շարք աշխատանքներ։

Այս ընթացքում՝

  • շուրջ 20 բեռնատար աղբ և թափոն է հեռացվել թանգարանի ու հարակից տարածքներից,
  • կապիտալ նորոգվել է թանգարանի շուրջ 750 քմ տանիքը,
  • վերանորոգվել է 150 քմ ներքին բակը,
  • մաքրվել և մասնակի վերանորոգվել է կոյուղատար համակարգը, վերականգնվել է ոռոգման համակարգի մի մասը,
  • երկրորդ հարկում իրականացվել է կապիտալ նորոգում, կառուցվել են օդափոխության և հակահրդեհային ազդարարման համակարգեր,
  • նորոգվել է կրթական ծրագրերի և ամառային դպրոցների համար նախատեսված արհեստական պեղավայրը,
  • ամբողջությամբ նորոգվել են թանգարանին պատկանող երկու տրանսպորտային միջոցները։

Բարեկարգման աշխատանքները ներառել են նաև կանաչ տարածքները․ տնկվել է 100 իտալական կիպարիս։ Տարիներ շարունակ չգործած ոռոգման համակարգի հետևանքով չորացած և կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվելու են նոր ծառատեսակներով:

150