Զինվորական անձնակազմի փոխանակումը կազմակերպվել և իրականացվել է ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի անմիջական հրահանգով։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 30-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

«Զինվորական անձնակազմի փոխանակումը կազմակերպվել և իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն հրամանատարի անմիջական հրահանգով, քանի որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների մեր զինծառայողների կյանքը, առողջությունը, ազատ արձակումը, որոնք կազմում են վերադարձածների մեծամասնությունը, ամենակարևոր խնդիրն է»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ազատ արձակվածներից գրեթե բոլորը վիրավոր են կամ ծանր վիրավորներ։ Նրանք արդեն ստանում են բոլոր անհրաժեշտ բուժօգնությունը։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գերի ընկած կամ հանձնված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 6 հազար մարդ։

Նախօրեին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Ուկրաինայի հետ գերիների փոխանակում է իրականացվել, յուրաքանչյուր կողմից վերադարձվել է 144 մարտիկ։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի (ԱԶՈՒ) տեղափոխված գերիներից մի քանիսը գտնվում են անմխիթար վիճակում։ Նրանցից ոմանք ունեն ծանր վնասվածքներ՝ վերջույթների ամպուտացիայով և այլ բարդություններով։

 

760