Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նորվեգիայի իշխանությունները բրիտանական Financial Times թերթից պահանջել են ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբի հետ զրույցի մասին հոդվածը՝ հրապարակված տեղեկությունների աղավաղման պատճառով։ Այս մասին Նորվեգիայի վարչապետը հայտարարել է TV2 հեռուստաալիքին։
Խոսքը հոկտեմբերի 27-ին հրապարակված հոդվածի մասին է, որտեղ պնդվում էր, թե Պուտինը Ստյորեի և Ստուբի հետ զրույցի մեծ մասը նվիրել է «միջնադարյան սլավոնական պատմության մասին պատմելուն»։
«Դա սխալ է։ Մենք խնդրել ենք Financial Times-ին ուղղել այդ տեղեկությունը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Ստյորեն։
Նա հավելել է, որ զրույցի ընթացքում Պուտինը ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը և այդ համատեքստում անդրադարձել է 2014 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի պատմությանը։