Եվրամիությունը կոչ է անում դադարեցնել շփման գծում ռազմական գործողությունները
Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները։ Այս մասին նշված է ԵՄ պաշտոնական կայքում:
«Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության համար։
04 Օգոստոս, 2022 03:28
1462
Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
30 Ապրիլ, 2026 18:44
ԵՄ երկրորդ առաքելությունը նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու․ Բաղդասարյան
22 Ապրիլ, 2026 14:06
Եվրոպական միությունը ներկայում աջակցում է Հայաստանին Համապարփակ անվտանգության և պաշտպանության գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված աշխատանքներում
27 Փետրվար, 2026 22:46