ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն Թվիթերում գրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը։

«Այսօր զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։  Ես կոչ եմ արել շարունակել զսպվածությունը և ուղիղ երկխոսությունն Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները լուծելու համար։

Հավաստիացրել եմ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է Բլինքենը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը և Բլինքենը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը։ 

1138