Տղամարդկանց հավաքականը պարտություն կրեց, կանայք՝ հաղթեցին․ Շախմատի օլիմպիադա

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը առաջին պարտությունը կրեց Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայում:
Օլիմպիադայի 9-րդ տուրում տղամարդկանց ընտրանին,որը մրցում էր Ուզբեկստանի հետ, զիջեց 1:3 հաշվով:
Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը:
9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։ Հաղթանակներ տարան Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, պարտություն կրեց Էլինա Դանիելյանը։
08 Օգոստոս, 2022 00:48
1503
2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից
24 Հունիս, 2025 11:16
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից
04 Հունիս, 2025 13:35
4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում
21 Ապրիլ, 2025 19:40