Փոխհրաձգություն՝ իրանա-ադրբեջանական սահմանին. սահմանը հատած մեկ անձ վիրավորվել է

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Պետական սահմանային ծառայությունը տարածել են համատեղ տեղեկատվություն։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկատվության մեջ ասվում է, որ Պետական սահմանային ծառայության աշխատակիցները կանխել են թմրանյութերի մաքսանենգությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն։
Նախազգուշական կրակ է բացվել, ինչի հետևանքով սահմանը խախտած մեկ անձ վիրավորվել է և ձերբակալվել: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է՝ 1972թ. ծնված Նադիրզադե Աղաջան Նասիրօղլուն:
12 Օգոստոս, 2022 16:33
1238
Ադրբեջանում Իրանի դեսպանը կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը
17 Սեպտեմբեր, 2022 20:24
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը կկարգավորվի Իրանի միջոցով․ Բայրամով
10 Օգոստոս, 2022 01:11
Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը. Ալեն Սիմոնյան
15 Հունիս, 2022 19:39