Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Այս մասին գրում է Shamhyan.com-ը:

Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է  այրվում:

Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ այս պահին այրվում է հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենան և կրակն ու ծուխը տեսանելի է մոտ 1 կմ հեռավորությունից: Հրշեջները հեռվից են փորձում ջրով մարել կրակը: Ամեն պահի հնարավոր է, պայթյուն տեղի ունենա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

2611