Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում՝ Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 11-ամյա Հ․ Դ․-ին «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նա սկզբում հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց, ապա ժամեր անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բուժօգնության դիմած անչափահասը վարորդի դուստրն է։

88