ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօրվա՝ սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններին: «Երևի ֆեյսբուքյան տիրույթում ամենից շատ քննարկվող հարցն է: Դուք իրո՞ք մտածում եք, որ հնարավոր է տարբեր քաղաքական ուժեր միավորել և ներքին հակասություններ չլինեն: Դա անհնար բան է: Հիմա ինձ ասում եք, թե ինչու ես և 3-րդ նախագահը նույն հարթակոմ հանդես չեկանք: Որ նորից հին-նոր ղարաբաղցի-հայաստանցի թեման մեջտեղ բերեի՞նք, ինչի՞ համար: Մենք գիտենք, որ այդ թեման ամենից խոցելի թեմաներից է եղել: Այնպես է ստացվել, որ 2-րդ և 3-րդ նախագահները ղարաբաղցի էին, այնպես է ստացվել, որ մենք բանակի ձևավորման հիմքում էինք կանգնած, այո, մեր անունների հետ կապված են նաև Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակները»,- ասաց նա: Ասպարեզից հեռանալու հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը հեգնանքով ասաց, որ երկրից չի կարող հեռանալ, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տալիս: «Ես լինելու մեջ ես ի՞նչ մեղք ունեմ: Ի՞նչ անեմ ես, գնամ մի պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձնից չվախենա՞ն»,- ասաց Քոչարյանը:

2217