Արարատ Միրզոյանի հրավերով Ռաֆայել Գրոսին կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով հոկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:
Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։
04 Հոկտեմբեր, 2022 14:55
930
Արարատում 15-ամյա տղաների միջև վեճին միջամտել են նրանց հայրերն ու եղբայրը․ կա դանակահարված քաղաքացի
16 Հունիս, 2025 11:57
Ավարտվեց Արարատ Միրզոյանի՝ Ֆրանսիա այցը
14 Հունիս, 2025 21:22
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ
14 Հունիս, 2025 13:46
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
20 Մայիս, 2025 10:03
Երևանում և վեց մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
14 Մայիս, 2025 09:42
Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և ծավալները. առաջարկը քննարկվել է հանձնաժողովում
19 Մարտ, 2025 13:50