Այսօր ժամը 13։30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում ԿԸՀ նախագահի և ԿԸՀ անդամների ընտրություններն են։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Վահագն Հովակիմյանին` ԿԸՀ նախագահի, ինչպես նաեւ ԿԸՀ անդամի պաշտոնում Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունեն Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի ու Արուսյակ Տերչանյանի թեկնածությունների առաջադրմանը։

786