Հոկտեմբերի 7-ին, ժամը 00։33-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հեռուստաաշտարակի մոտակա սարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:17-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: 

837