Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է պատրաստել՝ շնորհավորելով Երևանի տոնը։

Հիշեցնենք՝ այսօր «Էրեբունի-Երևան»-ի 2804-րդ տարեդարձն է։

Հիշեցնենք՝ «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները չեղարկվել են, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ուղերձ հղելով Երևանի 2804-ամյակի կապակցությամբ:

«Շնորհավոր տոնդ, 2804-ամյա, բայց միշտ երիտասարդ, մեր սրտի մայրաքաղաք Երևան։

«Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են»,-գրել է Սարգսյանը:

 

8128