Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին՝ ժամը 9.30-ին, մայրաքաղաքի Փիրումյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են բերել Բանավան թաղամասի բնակիչ 48-ամյա տղամարդու:

Հունիսի 6-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

85