Երևանում շարունակվում է «Yerevan open» շախմատային միջազգային մրցաշարը:

Մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնել են Ամիրռեզա Պուրրամեզանալին և Տիգրան Քոթանջյանը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից միավորը կիսել են Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Էմին Օհանյանը, Գևորգ Հարությունյանը և այլոք:

Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը  Ամիրռեզա Պուրրամեզանալին է Իրանից: Նա բացարձակ արդյունք ունի` 4 միավոր:

620