Հոկտեմբերի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և վեց ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հոկտեմբերի 31-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» ուղևորը՝ 1956 թ. Հայկանուշ Մխիթարյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

538