ԱԱ2022․ Արգենտինան Մեսսիի գոլի և փոխանցման շնորհիվ հաղթեց Մեքսիկային
![](https://www.araratnews.am/admin/images/1669496208.jpg)
Լուսայիլի Լուսայիլ այկոնիկ մարզադաշտում կայացավ Արգենտինա-Մեքսիկա հանդիպումը։ Խաղն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի։
Հանդիպման առաջին խաղակեսին թիմերը չկարողացան բացել խաղի հաշիվը և ընդմիջման գնացին 0։0 հաշվով։
Սակայն երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին համառ պայքարից հետո, Լիոնել Մեսսին բացեց խաղի հաշիվը։ Սա Մեսսիի 8-րդ գոլն է աշխարհի առաջնություններում և հավասարվեց Դիեգո Մարադոնային և Կրիշտիանու Ռոնալդուին։
87-րդ րոպեին Լիոնել Մեսսիի ֆանտաստիկ փոխանցումից հետո Էցիո Ֆերնանդեսը կրկնապատկեց հաշիվը։
Հիշեցնենք, որ Արգենտինան առաջին տուրի հանդիպմանը 1։2 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիային։ Այդ պարտությունից հետո Արգենտինան զբաղեցնում է խմբային աղյուսակի 4-րդ տեղը։ Իսկ Մեքսիկան Լեհաստանի հետ ոչ-ոքի խաղից հետո՝ երրորդն է։
27 Նոյեմբեր, 2022 00:56
1223
Քաթարում կայացած աշխարհի առաջնությունը գերազանցել է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության հաճախելիության ռեկորդը
19 Հունվար, 2023 12:19
Կատար2022․ Արգենտինայում երեքշաբթի օրը հայտարարել են հանգստյան օր, որպեսզի քաղաքացիները դիմավորեն հավաքականին
20 Դեկտեմբեր, 2022 10:29
Կատար2022․ «Կարծում եմ՝ Արգենտինան արժանի էր հաղթանակի»․ Պուտին
20 Դեկտեմբեր, 2022 10:21