Կատար2022․ Առաջին խաղակեսն ավարտվեց Նիդեռլանդների առավելությամբ

Կատարում այսօր մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները։
«Հալիֆա ինթերնեյշնլ» մարզադաշտում հանդիպեցին Նիդեռլանդների և ԱՄՆ-ի հավաքականները։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Նիդեռլանդների։
Նիդեռլանդների հավաքականը դուրս է եկել A խմբից հաղթելով Սենեգալի, Էկվադորի և Կատարի հավաքականներին։ Իսկ ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել B խմբից երկրորդ տեղով՝ զիջելով Անգլիային և հաղթելով Իրանին և Ուելսին։
Հոլանդացիների կազմում առաջին խաղակեսի 10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Դալի Բլինդը կրկնապատկեց հաշիվը դարձնելով 2։0։
Այս հանդիպման հաղթողի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Արգենտինա - Ավստրալիա զույգի հաղթողը, որոնց հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 23։00։
03 Դեկտեմբեր, 2022 19:47
720
Քաթարում կայացած աշխարհի առաջնությունը գերազանցել է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության հաճախելիության ռեկորդը
19 Հունվար, 2023 12:19
Կատար2022․ Արգենտինայում երեքշաբթի օրը հայտարարել են հանգստյան օր, որպեսզի քաղաքացիները դիմավորեն հավաքականին
20 Դեկտեմբեր, 2022 10:29
Կատար2022․ «Կարծում եմ՝ Արգենտինան արժանի էր հաղթանակի»․ Պուտին
20 Դեկտեմբեր, 2022 10:21