Կատար2022․ Մեսսիի գոլի շնորհիվ Արգենտինան մոտ է քառորդ եզրափակիչ հասնելուն

Կատարում շարունակվում է պայքարը ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները։
Ալ Ռայանի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում մրցում էին Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի։
35-րդ րոպեին Արգենտինան գրոհի անցավ աջ եզրում։ Մի շարք փոխանցումներից հետո Լիոնել Մեսսին հայտնվեց հարվածային դիրքում ու գնդակն ուղարկեց դարպասի ձախ անկյունը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը դուրս է եկել C խմբից հաղթելով Լեհաստանին, Մեքսիկային և Սաուդյան Արաբիային։ Իսկ Ավստրալիան D խմբում երկրորդն է զիջելով Ֆրանսիային, բայց հաղթելով Թունիսին և Դանիային։
Նշենք, որ այս թիմի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Նիդեռլանդների հետ։
04 Դեկտեմբեր, 2022 03:47
1128
Քաթարում կայացած աշխարհի առաջնությունը գերազանցել է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության հաճախելիության ռեկորդը
19 Հունվար, 2023 16:19
Կատար2022․ Արգենտինայում երեքշաբթի օրը հայտարարել են հանգստյան օր, որպեսզի քաղաքացիները դիմավորեն հավաքականին
20 Դեկտեմբեր, 2022 14:29
Կատար2022․ «Կարծում եմ՝ Արգենտինան արժանի էր հաղթանակի»․ Պուտին
20 Դեկտեմբեր, 2022 14:21