ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը մեկնաբանել է բելգիական ոստիկանության կողմից անցած շաբաթ Բրյուսելում իրականացված գործողությունները։ «Եվրամիության ղեկավարությունը խիստ մտահոգված է Եվրախորհրդարանում ծագած կոռուպցիոն սկանդալի առթիվ»,-ասել է Բորելը։ 

Ինչպես փոխանցում է Reuters-ը, դրանց ընթացքում 16 խուզարկություն է իրականացվել, առգրավվել է 600 հազար եվրո, չորս մարդ բերման է ենթարկվել, նրանցից երկուսը կալանավորվել են։ Բելգիացի իրավապահների պնդմամբ՝ Եվրախորհրդարանի ղեկավարներից մի քանիսը, այդ թվում՝ կառույցի փոխնախագահը կանխիկ գումար և թանկարժեք նվերներ են ստացել Կատարի ներկայացուցիչներից։ 

603