Բախումներ ոստիկանների և ֆուտբոլի երկրպագուների միջև սկսվել է Փարիզում Ելիսեյան դաշտերում ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումից հետո, որտեղ խաղում էին Ֆրանսիան և Մարոկկոն։ 

Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Մարոկկոյին և դուրս եկել եզրափակիչ փուլ, որտեղ էլ առաջին տեղի համար կպայքարի Արգենտինայի հետ։ 

Չորեքշաբթի օրը Ելիսեյան դաշտում հավաքվել են ֆուտբոլի երկրպագուները, որպեսզի տոնեն Ֆրանսիայի հաղթանակը։ Նրանք կազմակերպել են հրավառություն, երգել ու պարել են։ 

Տոնակատարությունը հանգիստ էր անցնում մինչ այն պահը, երբ կեսգիշերից հետո երկրպագուները սկսեցին շշեր ու բռնկիչներ նետել, ինչից հետո ոստիկանները բռնի ուժով հետ են հրել ամբոխին։ Ելիսեյան դաշտերին հարող որոշ փողոցներում իրավապահները ռետինե փամփուշտներ են կիրառել ագրեսիվ երիտասարդներին ցրելու համար։

Ինչպես հայտնում է Midi Libre Montpeiller-ը, Մոնպելյեում բախվել են երկու թիմերի երկրպագուները: Նրանք միմյանց վրա աղբ ու հրավառություն են նետել։ Ոստիկանները ստիպված են եղել ցրել հավաքվածներին՝ արցունքաբեր գազ կիրառելով։

 

1031