Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-ին ժամը 17:04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկում՝ եռահարկ շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն իրականացրել են տարահանման աշխատանքներ։ Տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։52-ին, մարվել՝ 19։29-ին։ Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 250 քմ):

 

 

 

 

 

317