Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» երեկ՝ դեկտեմբերի 19–ին, Կարմիր Խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխած հիվանդը հոսպիտալացվել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնել են Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Նշվել է, որ հիվանդի առողջական վիճակը կայուն է։ Այլ մանրամասներ չեն հաղրոդվել։

Հիշեցնենք, որ 62–ամյա տղամարդը սրտի հրատապ վիրահատության կարիք ուներ։ Նա պետք է դեռ անցած շաբաթվա սկզբին տեղափոխվեր Երեւան, բայց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետեւանքով, դա անհնարին էր դարձել։

Ըստ Արցախի Առողջապահության նախարարության առավոտյան տվյալների՝ «Արեւիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է վերակենդանացման եւ նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:

782