ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված):

Ինչպես  հայտնում են ՍԱՏՄ-ից, ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են իրավական ակտերով սահմանված պահանջներ։ Մասնավորապես՝ 

- արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ չեն պահվել մաքուր ու նորոգ վիճակում,

- արտադրամասի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, սալիկները եղել են պոկված,

- բացվող ներքին պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց,

- արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ։

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

686