
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, բժշկական ապահովման հերթապահ խմբերը, ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: