Մադրիդի «Ատլետիկոյի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ժոաո Միրանդան 38 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

 

«Եկել է պահը։ Շատ շնորհակալ եմ, ֆուտբոլ։ Հատուկ շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ երկրպագում էին»,- գրել է Միրանդան Twitter-ում։

«Ատլետիկոյի» կազմում Միրանդան հաղթել է Եվրոպայի լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, գավաթի հաղթող և Իսպանիայի սուպերգավաթի հաղթող է։ «Սան Պաուլուի» հետ նա դարձել է Բրազիլիայի եռակի չեմպիոն, ինչպես նաև Բրազիլիայի հավաքականի հետ Կոնֆեդերացիաների գավաթի և Ամերիկայի գավաթի հաղթող։

538