Յակուտիայում անոմալ սառնամանիքներ են
Յակուտիայում անոմալ սառնամանիքներ են: Օդի ջերմաստիճանը գիշերը կարող է հասնել -62-ի, զգուշացնում են մարզային հիդրոօդերեւութաբանական կենտրոնից։ Նոր տարվա առաջին շաբաթների միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 7 աստիճանով։ Յակուտսկի բնակիչները հինգշաբթի կարճատև տաքացումից հետո՝ մինչև -32, պատրաստվում են ցրտի նոր ալիքի։
Յակուտսկի դպրոցները չեղյալ են հայտարարել դասերը անոմալ ցրտահարության պատճառով, իսկ թանձր մառախուղը հանգեցրել է առնվազն մեկ զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի։ Տարածաշրջանային հրապարակումների համաձայն՝ իրավիճակը բարդացնում է ենթակառուցվածքների արժեզրկումը։ Հունվարի սկզբին մարզի մայրաքաղաքում -40-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում, վթարի պատճառով հազարից ավելի ընտանիքներ մնացել են առանց ջեռուցման։
16 Հունվար, 2023 03:13
972
Ինչպես նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների լիակատար կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16 Հուլիս, 2026 12:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14 Հուլիս, 2026 10:10
Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ տարանցման կարևոր օղակ տարածաշրջանում. Իրանի դեսպան
08 Հուլիս, 2026 11:44