ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Նա նշեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է հանրային բացօթյա վայրերում՝ փողոց, մայթ, հրապարակ, այգի,  մշակութային գործունեության իրականացումը կանոնակարգել:

«Խոսքը վերաբերում է շրջիկ երաժշտական գործիքներով կատարումներին, երգերին, տարբեր գործունեությանը, որոնց ականատես ենք լինում հատկապես կենտրոնում, և սա հաճախ անհարմարություն է պատճառում հարակից շենքերի բնակիչներին, ընդհանուր առմամբ ձևավորվում է մթնոլորտ, ճաշակ»,- ասաց նա և նշեց, որ  առաջարկում են, որ նման գործառույթներ սահմանի ավագանին, նախատեսվեն տույժեր:

Նա նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիսոր սա նաև բիզնեսի տեսակ է, և օրենքը միայն սահմանափակելու մասին չէ, այլ կանոնակարգելու:

443