Ծեծկռտուք գիշերային ակումբում. 4 երիտասարդ և 1 կին տեղափոխվել են ոստիկանություն

Հունվարի 29-ին, լուսադեմին, ժամը 5-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում գործող գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է:
Մեկնել են բաժանմունքի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի վարչության ծառայողներ ու պարեկներ:
Նշված ակումբում տևական ժամանակ վիճաբանող և հայհոյանքներ հնչեցնող, այլ կերպ ասած` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող քաղաքացիները` բալահովիտցի չորս երիտասարդ և երևանցի մի կին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
30 Հունվար, 2023 21:31
1210
Խուլիգանություն գիշերային ակումբում. երեւանցի եղբայրները ծեծի են ենթարկել արևշատցուն
11 Հոկտեմբեր, 2022 18:54
Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում
18 Հունիս, 2025 20:32
ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբների վարկանիշային աղյուսակը
02 Հունիս, 2025 12:34
Դոմինիկյան Հանրապետությում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 225-ի
13 Ապրիլ, 2025 13:05