
Ֆայետվիլի քաղաքապետը ներողություն է խնդրել քաղաքի հայ համայնքից «Խոջալուի հիշատակի օր» անցկացնելու փորձի համար.
«Ֆայետվիլի ամերիկահայ համայնքին.
Ցանկանում եմ իմ անկեղծ ներողությունը խնդրել Ֆայետվիլի ամերիկահայ համայնքից՝ 2022 թվականի հունվարի 24-ին «Խոջալուի հիշատակի օրվա» ճանաչման վերաբերյալ նախապես գրված հայտարարության համար։
Ֆայետվիլ քաղաքի առաքելությունն է ստեղծել գրավիչ, մշակութային բազմազան և ներառական քաղաք, որն ապահով է, բարգավաճ, նորարար և կապված: Ցավոք սրտի, այս հայտարարությունը համահունչ չէր մեր քաղաքի առաքելությանը և սրեց պառակտումները մեր համայնքում: Ես որոշեցի չեղարկել հրամանագիրը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկահայ համայնքին այս խնդիրն իմ ուշադրությանը ներկայացնելու համար և խորապես գնահատել Ֆայետվիլ քաղաքի և ամերիկահայ համայնքի հարաբերությունները։
Խնդրում եմ ընդունեք իմ ներողությունը այս հայտարարության հրապարակման հետևանքով պատճառված ցավի համար»: