Մենք չենք կարող և չենք լռելու․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը՝ հայատյաց թռուցիկների մասին

Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան անդրադարձել է Բևերլի Հիլզում տարածված հայատյաց թռուցիկներին։
«Ես հայ համայնքի հետ միասին դեմ եմ ատելությանը։ Մենք չենք կարող և չենք լռելու Լոս Անջելեսում կամ Կալիֆոռնիայի որևէ այլ վայրում մեր համայնքների վրա հարձակումների առջեւ»,- գրել է նա Թվիթերում։
02 Փետրվար, 2023 14:26
513