Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հաղթել է Ալանտես Ֆոքսին և պաշտպանել չեմպիոնական գոտին
![](https://www.araratnews.am/admin/images/1675585131.jpg)
Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը (29-0) սուպերթեթև քաշային կարգում պաշտպանել է NABA և NABF չեմպիոնական գոտիները՝ դժվարին մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթանակի հասնելով Ալանտես Ֆոքսի նկատմամբ։
Բռնցքամարտիկները մենամարտել են Մոնրեալի Eye Of The Tiger Management բռնցքամարտի երեկոյի ընթացքում։ Մրցավարները 10-ռաունդանոց մենամարտի արդյունքում 95-95, 98-92, 98-92 հաշվով հաղթանակը շնորհել են Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկին։
Մենամարտից հետո Բազինյանը ռինգ է դուրս եկել հատուկ շապիկով՝ նվիրված իր հայրիկին, որն ավելի վաղ հեռացել էր կյանքից։
«Մենք հաղթեցինք միասին»,- գրել է Բազինյանը սոց․ցանցի իր էջերում:
05 Փետրվար, 2023 12:18
16823
Աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբները․ Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի թոփ-500-ում
07 Հուլիս, 2024 18:21
Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում
11 Հունիս, 2024 13:11
Հանրապետության հրապարակը մայիսի 31-ին որոշ ժամերի՝ մասամբ, իսկ հունիսի 1-ին` ամբողջությամբ կփակվի ավտոտրանսպորտի համար
30 Մայիս, 2024 21:41
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականին զուռնա-դհոլով են դիմավորել Երևանի օդանավակայանում (տեսանյութ)
02 Հուլիս, 2024 12:05
Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վաստակել է 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ
01 Հուլիս, 2024 10:48
Բռնցքամարտիկ Սամվել Սիրամարգյանը՝ Եվրոպայի չեմպիոն
01 Հուլիս, 2024 00:04