Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի հավաքականի անդամները նոյեմբերի 25-ից 30-ը կմասնակցեն Լեհաստանում կայանալիք Suzuki Boxing Night 44 մրցաշարին։

Մեր ընտրանին մրցաշարին կմասնակցի Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և «Կրիկյան» բռնցքամարտի ակումբի հետ համագործակցության շրջանակներում՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ֆինանսավորմամբ։

Մրցաշարում Հայաստանը կներկայացնի 10 բռնցքամարտիկ՝ Ռուսլան Ասլիկյանը, Ոսկան Ոսկանյանը, Անդրանիկ Սեդրակյանը, Ալբերտ Հարությունյանը, Աղվան Ալեքսանյանը, Միսակ Տեփանյանը, Արթուր Սահակյանը, Էդգար Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը և Ռոմիկ Հարությունյանը։

Հայաստանի թիմը մրցաշարին կմասնակցի մարզիչներ Սարգիս Կարապետյանի և Արման Հովհիկյանի գլխավորությամբ։ Թիմի հետ մրցավայր կմեկնի նաև «Կրիկյան» բռնցքամարտի ակումբի հիմնադիր Արթուր Կրիկյանը։

38