Թուրքիայում երկրաշարժի պատճառով ավելի քան 5,6 հազար շենք է փլուզվել

Թուրքիայում երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի թիվը հասել է 5606-ի։ Այս մասին փետրվարի 6-ին հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման վարչության երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը։
Նա քաղաքացիներին հորդորել է չմտնել վնասված շենքեր այն հատվածներում, որտեղ հետցնցումները շարունակվում են։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 1,6 հազար մարդ, վիրավորվել՝ 11,1 հազարը։
Փետրվարի 6-ի գիշերը սեյսմոլոգները 7,7 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի մոտ, որը գտնվում է Սիրիայի սահմանի մոտ։ Կեսօրից հետո կրկին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս տարերային աղետից տուժել են նաեւ սիրիական նահանգները՝ ավելի քան 1 հազար մարդ զոհվել է, եւս 2,4 հազարը վիրավորվել։
07 Փետրվար, 2023 03:01
1121
Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում
27 Ապրիլ, 2025 22:21
Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն
23 Մարտ, 2025 19:51
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
07 Սեպտեմբեր, 2024 18:14
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի
07 Հունվար, 2024 16:29
Մարոկկոյի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 632-ի, վիրավորների թիվը հասել է 329-ի
09 Սեպտեմբեր, 2023 15:30
Շիրակի մարզում երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել. մարզպետ
11 Հուլիս, 2022 14:26