Թուրքիայում S-70 ուղղաթիռ է վթարվել. չորս զինծառայող զոհվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի հարավ-արևելքում S-70 ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Մալաթիա քաղաքի հարավային հատվածում՝ Սամանքյոյ շրջանում։ Պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն։
Հեռուստատեսային կադրերում երևում են մի քանի շենքերի հարևանությամբ գտնվող բաց տարածքում ընկած և այրվող ուղղաթիռի բեկորները։ Հրդեհը տարածվել է նաև մոտակայքում գտնվող բնակելի տան վրա: Տեղում այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապօգնության խմբերը։
13 Նոյեմբեր, 2026 14:34
103
Թուրքիայում ամուսնալուծության գործում գտնվող ամուսինը սպանել է կնոջը և նրա ընտանիքին
31 Մարտ, 2026 17:02
Դարձյալ երկրաշարժ՝ Թուրքիայում
09 Դեկտեմբեր, 2025 16:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
24 Օգոստոս, 2025 12:40
Էվերեստի մերձակայքում բախվել է երկու ուղաթիռ․ կա զոհ
03 Նոյեմբեր, 2026 16:42
Իրանում ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել
24 Փետրվար, 2026 12:01
Բրազիլիայում ուղևորներով լի ինքնաթիռը հրդեհվել է
05 Դեկտեմբեր, 2025 13:47