Անցած տարվա դեկտեմբերի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել և մտել էին 58-ամյա մի կնոջ տուն, գողացել 45 000 դրամ և շինարարական գործիքներ՝ պատճառելով մոտ 160.000 դրամի վնաս: Բնակարանը Նանսեսնի փողոցում էր։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, Նոր Նորքի քրեական հետախույզների՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ իրականացրած միջոցառումներն օրեր են տևել և, ի վերջո, արդյունք տվել։ Պարզվել է կասկածվողների ինքնությունը։ 26 և 21 տարեկան երիտասարդները, որոնք մայրաքաղաքի բնակիչ են, փետրվարի 10-ին հայտնաբերվել ու ձերբակալվել են, ապա ներկայացվել նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

805