Լիլիթ Մակունցը և Կալիֆոռնիայի փոխնահանգապետը քննարկել են ՀՀ-Կալիֆոռնիա համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման շուրջ հարցեր
Փետրվարի 24-ին Լոս Անջելեսում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին։
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Կալիֆոռնիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման, վերջերս նահանգում տեղի ունեցած այլատյացության դրսևորումների, ինչպես նաև նահանգային կյանքում հայ համայնքի ներգրավվածության վերաբերյալ հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամին։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնել համագործակցությունը տնտեսական և առևտրային ոլորտներում։
27 Փետրվար, 2023 14:17
890
Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ. վարչապետ
20 Հոկտեմբեր, 2026 20:18
Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը
27 Օգոստոս, 2026 17:48
Լիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում
17 Օգոստոս, 2026 13:45
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցեր
06 Հոկտեմբեր, 2026 18:35
Փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները
29 Սեպտեմբեր, 2026 12:44
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր
18 Սեպտեմբեր, 2026 19:42