Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն է բացահայտվել
Մարտի 2-ին Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Այգեստան գյուղի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում:
Տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին նշված հասցե: 32-ամյա տղամարդը հաստատեց, որ տանը թմրանյութ ունի:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կատարվեց տան զննություն. խորդանոցի տեսանելի վայրից տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի զանգված:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
05 Մարտ, 2023 02:06
1472
Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
24 Օգոստոս, 2026 18:13
ՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձ
03 Օգոստոս, 2026 18:47
Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24 Հուլիս, 2026 20:18