Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նախօրեին համացանցում տարածված տեղեկություններին:
«ՆԳ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից առերևույթ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն, սոցցանցում արված ցանկացած գրառում։
Հերթական անգամ սոցցանցում ու ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկություն, որ անչափահասին կոնֆետ են հյուրասիրել, վատացել է ինքնազգացողությունը։ Որոշ օգտատերեր առանց ճշտումների միանգամից սկսեցին տարածել անհիմն մեկնաբանություններ, թե «ինչ սարսափելի իրավիճակ է՝ անչափահասները թմրանյութ են օգտագործում» և այլն։ Թեմայի վերաբերյալ հարց հնչել է նաև վարչապետի ճեպազրույցի ընթացքում։
Իսկ հիմա՝ իրականությունը։ Կատարված ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։ Օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։
Իհարկե, անչափահասի կողմից ալկոհոլ օգտագործելն էլ մտահոգիչ է, սակայն այս դեպքում ևս ապացուցվեց, որ անչափահասի կողմից թմրանյութ ընդունելու մասին հերթական տեղեկությունը սուտ է»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, մինչ այդ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել։