Մենք ապրում ենք մի դրամատիկ ժամանակահատվածում, երբ տեղի են ունենում պատմական իրադարձություններ: Այս մասին «Հանուն Հանրապետության» կուսակցության երրորդ արտահերթ համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:

«ՀՀ-ի առաջ կանգնած են գոյաբանական մակարդակի մարտահրավերներ, և դրա հետ մեկտեղ բացվում են նոր հնարավորություններ: Մեր սերնդի պարտքն է մեր պետականության նավը հասցնել խաղաղ և անվտանգ հանգրվան, ճանապարհին խուսափել վտանգներից և օգտվել բացված հնարավորություններից»,- ասաց նա:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ առիջիկա օրերը, ամիսները կանխորոշելու են մեր պատմության հետագա տասնամյակները: «Հայաստանը և Արցախը միայն արևմտյան հարթակում միջազգային նորմերով առաջնորդվելով պետք է շփվեն Ադրբեջանի հետ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

395