Չինաստանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հաջորդ շաբաթ ծրագրում է մեկնել Ռուսաստան՝ հանդիպելու իր գործընկեր Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այցը տեղի է ունենում ռուս-ուկրաինական պատերազմում Չինաստանի կողմից խաղաղություն հաստատելու առաջարկի համատեքստում՝ այն պարագայում, երբ Չինաստանի այդ մոտեցումը թերահավատորեն է ընդունվում Արևմուտքի կողմից՝ հաշվի առնելով Ռուսաստանին Չինաստանի դիվանագիտական աջակցությունը:
Ռուսական «ТАСС» լրատվական գործակալությունը հունվարի 30-ին հաղորդել էր, որ Պուտինը Սիին հրավիրել է այցելել գարնանը: «The Wall Street Journal»-ը անցյալ ամիս հայտնել էր, որ այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ ապրիլին կամ մայիսի սկզբին:
13 Մարտ, 2023 17:17
539