Սևանա լճում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։
Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդուն։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ջրահեղձ է եղել։
Դեպքի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
15 Մարտ, 2023 15:11
604
22 տարի ԱՄՆ-ում, այժմ՝ ՀՀ-ում. 13 տարի՝ մեկ թելով գործված խաչքարը Սևանավանքում է
05 Հոկտեմբեր, 2026 20:00
Որքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանը
29 Սեպտեմբեր, 2026 09:51
Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում
02 Սեպտեմբեր, 2026 12:41
Ինչպես են «Ուժեղ Հայաստանի» ախրանիկ-օգնականները փորձում ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ
06 Հոկտեմբեր, 2026 23:40
Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները
13 Սեպտեմբեր, 2026 11:45
Ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար
26 Օգոստոս, 2026 22:27