Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում Թուրքիայի նախագահի սեփական թեկնածու չի առաջադրի։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը։

«Մենք մեր թեկնածուին չենք առաջադրի»,- ասել է նա։

Ավելի վաղ «Ժողովուրդների դեմոկրատիա»-ի ղեկավարությունը հասկացրել էր, որ ընտրություններում հնարավոր է աջակցեն ընդդիմադիր թեկնածուին՝ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

366