ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր թվիթերյան էջում գրել է․

«Լեռնային Ղարաբաղն իր ողջ իրավական ու քաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ այն միշտ եղել է ինքնավարություն, իսկ վերջին 30 տարիներին՝ ինքնահռչակ պետություն։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախորդել է ԽՍՀՄ փլուզմանը, ի տարբերություն թվարկվածների։

Ուստի ԼՂ հիմնախնդրի լուծման որոնումներում միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի ողջ պատմական քաղաքական և իրավական ֆոնը, այլապես անտեղի օրինակների վրա հիմնված ցանկացած լուծում կհանգեցնի խնդրի խորացմանն ու չլուծմանը»։

289